Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է

Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել 
ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Ուկրաինա այցի ժամանակ հայտարարել է, որ Կիևն իր հայեցողությամբ կարող է օգտագործել բրիտանական զենքերը և իրավունք ունի խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Քանի դեռ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ներսում, լիովին հասկանալի է, թե ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում ապահովել իր պաշտպանությունը», - ասել է լորդ Քեմերոնը։

Բրիտանիայի արտգործնախարարը, որը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ասել է, որ Ուկրաինան «լիովին իրավունք ունի հակահարված տալ Ռուսաստանին»։

Մոսկվան դատապարտել է բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի խոսքերը՝ դրանք անվանելով «հերթական վտանգավոր հայտարարություն»։

«Սա ուկրաինական հակամարտության հետ կապված լարվածության ուղղակի էսկալացում է, որը կարող է հնարավոր սպառնալիք ներկայացնել եվրոպական անվտանգության համար», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հարցը «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի: Պեսկովի խոսքով՝ Մակրոնի տվյալ մեկնաբանությունը The Economist-ին «վտանգավոր միտում է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Քեմերոնը նաև խոստացել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն, և դա տեղի կունենա «այնքան ժամանակ, որքան պահանջվի»:

2022 թ․ փետրվարից Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Մեծ Բրիտանիան միլիարդավոր ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային՝ մատակարարելով տանկեր, ճշգրիտ կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր։ 2023 թվականին Բրիտանիան հաստատել էր, որ սկսել է Կիևին մատակարարել Storm Shadow թևավոր հրթիռներ, որոնք ունեն ավելի քան 250 կմ հեռահարություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]